Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Տոսնո»-ից կրած պարտությունից հետո թիմի ֆուտբոլիստներին փակել է մարզաբազայում ու զրկել հանգստյան օրերից: Այս մասին տեղեկացնում է «Известия»-ն:
Թիմը մարզաբազայում նախապատրաստվում է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում կայանալիք Մախաչկալայի «Անժի»-ի հետ խաղին:
«Անժի»-ի հետ խաղը տեղի կունենա մարտի 17-ին՝ Մոսկվայում:





































