«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆն ընդունել է իր թիմի պարտության օրինաչափությունը: Արտագնա խաղում «ռոսսոներիներ»-ը 1:4 հաշվով զիջեցին Մադրիդի «Ատլետիկո»-ին և դուրս մնացին մրցաշարից:
«Մեզ չհաջողվեց վերահսկել խաղի ընթացքը: Իսկ մրցակիցն արժանի էր հաղթանակի: Մանավանդ դա վերաբերում է երկրորդ խաղակեսին:
Հաջողություն եմ մաղթում «Ատլետիկո»-ին: Իսկ մենք կփորձենք ավելի լավ հանդես գալ մրցաշարի հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Զեդորֆը:






































