Գերմանական ZDF հեռուստաընկերության Sportstudio հաղորդման շրջանակներում Գերմանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան խոսել է աջ ծնկի վնասվածքից վերականգնման ժամկետների մասին:
«Հնարավոր է՝ 2-3 շաբաթից մարզվեմ առանց սահմանափակումների: Լավատեսորեն եմ նայում ապագային, բայց չեմ ցանկանում շտապել՝ վնասվածքս ավելի չբարդացնելու համար:
Իհարկե, երազում եմ աշխարհի առաջնությանը մասնակցելու մասին և հուսով եմ, որ կստանամ նման հնարավորություն: Չեմ թաքցնում, որ շատ կտխրեմ «Մունդիալ»-ին չմասնակցելու պարագայում:
«Ռեալ»-ի պես ակումբում խաղալու փորձն ինձ օգնում է հոգեբանական առումով: Զգում եմ, որ ավելի ուժեղ եմ, քան նախկինում»,- հայտարարել է կիսպաաշտպանը:








































