Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Չելսին» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը` ջախջախելով «Արսենալին»

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում մրցեցին Անգլիան ներկայացնող երկու թիմեր՝ «Չելսի»-ն և «Արսենալ»-ը. «ազնվականները» գերազանցեցին «զինագործներին» 4:1 հաշվով:

Մեկնարկային րոպեներին թիմերը շատ հաշվենկատ էին գործում, խուսափելով սրել խաղը, պահպանելով հավասարակշռությունը: Ակնհայտորեն հավասար պայքար էր ծավալվել: 20 րոպեների ընթացքում «Արսենալ»-ն ավելի շատ էր եզրերով գրոհներ կազմակերպում, սակայն վիճակագրությամբ գնդակին ավելի շատ էին տիրում «Չելսի»-ի ֆուտբոլիստները: Խաղակեսի վերջնամասում ավելի հաջող գրոհներ էր կազմակերպում «Չելսի»-ն:

Երկրորդ կեսի մեկնարկում «ազնվականներն» օգտագործեցին իրենց առաջին իսկ հնարավորությունը և բացեցին խաղի հաշիվը: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնված Օլիվիեր Ժիրուն դարձավ գոլի հեղինակ: «Չելսի»-ն պահպանեց խաղի արագ տեմպը և 60-րդ րոպեին նաև կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Այս անգամ աչքի ընկավ Պեդրոն: Ընդամենը 5 րոպե անց «Արսենալ»-ի ֆուտբոլիստները խախտեցին կանոնները սեփական տուգանային հրապարակում և Էդեն Ազարն անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը հաշիվը դարձրեց 3:0: 69-րդ րոպեին «Արսենալ»-ից Իվոբին հեռահար, շեշտակի հարվածով գրավեց «Չելսի»-ի դարպասը (3:1): Բայց րոպեներ անց «ազնվականները» նորից գրավեցին հակառակորդի դարպասը՝ դուբլի հեղինակ դարձավ Ազարը (4:1):

«Չելսի»-ն 5 տարի անց կրկին դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող: «Ազնվականները»-ն Եվրոպայի լիգայում հաղթել էին նաև 2012/13 մրցաշրջանում:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց եզրափակչին՝ հրաժարվելով խաղալ Բաքվում: Հայ կիսապաշտպան չմեկնեց Ադրբեջան անվտանգության նկատառումներից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում