Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայկական ֆուտբոլում խոշոր սկանդալ է հասունանում․ Որ թիմերը կարող են խաղալ եվրագավաթներում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը մոտենում է ավարտին, և մոտ մեկ ամսից մեր թիմերը պայքարը կսկսեն եվրագավաթների խաղարկությունում: Նշենք, որ Հայաստանի չեմպիոնը իրավունք է ստանում մասնակցելու Չեմպիոնների լիգայի, իսկ փոխչեմպիոնը, բրոնզե մեդալակիրը և գավաթակիրը՝ Եվրոպա լիգայի խաղարկությանը: Այս պահին Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Փյունիկը», սակայն վերջին տուրում «Բանանցին» հաղթելու դեպքում «Արարատ-Արմենիան» կդառնա չեմպիոն: Արդեն իսկ պարզ է, որ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ մասնակցելով Բարձրագույն խմբի առաջնությանը հավակնում է դուրս գալ եվրոպական ասպարեզ:

Նշենք սակայն, որ ՈւԵՖԱ-ի կանոնադրության համաձայն Եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու իրավունք ունեն այն թիմերը, որոնք առնվազն երեք մրցաշրջան խաղացել են ներքին առաջնությունում: Մեր դեպքում «Արարատ-Արմենիան» առաջին անգամ է մասնակցում Բարձրագույն խմբի առաջնությանը: Մինչ այդ այս ակումբն ուներ «Ավան-Ակադեմիա» անվանումը: Վերջինս մասնակցել է Հայաստանի 2017/2018 թվականի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը: Ստացվում է, որ «Արարատ-Արմենիան» ՈւԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն իրավունք չունի մասնակցելու 2019/2020 թթ․ եվրագավաթների խաղարկությանը:

Որպեսզի իրավիճակի վերաբերյալ ավելի հստակ պատկեր ունենանք, «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ռուսաստանում և Եվրոպայում հայտնի սպորտային իրավաբան Յուրի Զայցևի հետ: «Ակումբներին եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխան արտոնագիր: Այն տրամադրում են ազգային ֆեդերացիաները, Ձեր դեպքում ՀՖՖ-ն:»Ազգային ֆեդերացիաները սակայն այդ արտոնագրերը պետք է տրամադրեն ՈւԵՖԱ-ի կողմից սահմանված օրենքների հիման վրա: ՈւԵՖԱ-ում գոյություն ունի ակումբների լիցենզավորման կարգավորումների դրույթ, որը թարմացվել է 2018 թվականին: Այս կանոնակարգի 12-րդ կետի համաձայն ակումբը, որը հավակնում է ելույթ ունենալ Եվրագավաթներում առնվազն 3 տարի պետք է լինի ազգային ֆեդերացիայի անդամ և վերջինիս կողմից ստացած լինի արտոնագրի ներքին մրցումներին մասնակցելու: Կարճ ասած թիմը պետք է 3 տարի մասնակցած լինի ներքին առաջնությանը: Սա հիմնական պահանջն է ՈւԵՖԱ-ի կողմից եվրագավաթներին մասնակցելու համար: Կարող են լինել նաև բացառություններ, բայց դրանք արվում են բացառիկ դեպքերում և բացառիկ իրավիճակներում, երբ ազգային առաջնություններում կա թիմերի սակավության խնդիր: Այդ դեպքում ազգային ֆեդերացիան պետք է խնդրանքով դիմի ՈւԵՖԱ-ին: Որքանով ես տեղյակ եմ Հայաստանում գոյություն ունեն թիմեր որոնք 3 մրցաշրջանից քիչ են մասնակցել ներքին առաջնությանը, սակայն ՀՖՖ-ի կողմից ստացել են Եվրագավաթներին մասնակցելու լիցենզիան: Այս դեպքում, սակայն միայն ՀՖՖ-ն կարող է պատասխանել ՈւԵՖԱ-ից ստացել է իրավունք արտոնագիր տրամադրելու, թե ոչ»,- ասաց Զայցևը: Վերջինս նշեց նաև, որ կանոնակարգում գոյություն ունի կետ, որի համաձայն ակումբի անվանափոխության կամ սեփականատիրոջ փոփոխության պարագայում այդ երեք տարվա մասնակցության վերաբերյալ պահանջը չեղարկվում է: Մասնավորապես, մեր օրինակով եթե ակումբը կրում էր «Ավան-Ակադեմիա» անվանումը և այն վերանվանվել է «Արարատ-Արմենիա», ապա «Արարատ-Արմենիան» երեք տարի պետք է մասնակցեր ներքին առաջնությանը և նոր իրավունք ստանար խաղալու եվրագավաթներում:

Մեր տեղեկություննրով՝ ՀՖՖ-ն արդեն իսկ Եվրոպայում խաղալու արտոնագրեր տրամադրել է «Արարատ-Արմենիային» և Վանաձորի «Լոռիին», որը միայն երկրորդ մրցաշրջանն է ինչ խաղում է ներքին առաջնություններում: Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ՈւԵՖԱ-ն սովորաբար վստահում է ազգային ֆեդերացիաներին և ինքնակամ չի ուսումնասիրում արտոնագրերի տրամադրման գործընթացը: Բողոքի կամ այլ իրավիճակների ի հայտ գալու դեպքում ՈւԵՖԱ-ն ուղղակի զրկում է թիմին այդ արտոնագրից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ակնկալում ենք, որ ՀՖՖ-ն պարզաբանում ներկայացնի «Արարատ-Արմենիայի» և «Լոռիին» ՈւԵՖԱ-ի արտոնագիր տրամադրելու վերաբերյալ:

Հայկական ֆուտբոլային ակումբներին էլ հորդորում ենք դիմելու ՈւԵՖԱ-ին պարզաբանում ստանալու, թե ինչպես են նշված երկու ակումբները ստացել այդ արտոնագրերը: Այս քայլի հիմքում պետք է լինի արդար մրցակցության ապահովումը: Այլապես ստացվում է, որ ոմն մեկը կարող է թիմ գնել, փոխել անունը, ազգային ֆեդերացիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերել և հաջորդ տարի ելույթ ունենալ ասենք Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Սա պարզապես աբսուրդ է: Եթե մեր ֆուտբոլային կառույցի և ակումբների միջև որևէ անօրինական պայմանավորվածություն չկա, ապա մասնավորապես «Արարատ-Արմենիան» չպետք է ելույթ ունենա եվրագավաթներում:

Ըստ այդ 2019/2020 թթ խաղարկությունում մեր եկիրը պետք է ներկայացնեն «Փյունիկը», «Բանանցը», «Ալաշկերտը» և Գյումրիի «Շիրակը», որը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: «Արարատ-Արմենիայի» և «Լոռիի» արտոնագրերից զրկվելու պարագայում Գյումրիի թիմը ընդգրկվում է Եվրոպական մրցաշարարերին մասնակցող թիմերի քառյակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում