Վաղը` Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպումից առաջ Կրասնոդարում ֆուտբոլի աստղերը վարպետության դասեր կանցկացնեն մանկատների սաների համար:
Կկայանա նաև մրցակցող թիմերի երկրպագուների հանդիպումը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆան-ակումբի` Կրասնոդար ժամանած անդամները մարտի 5-ին` ժամը 12:00 –ին կմրցակցեն ռուսաստանցի երկրպագուների դեմ:
Նշված միջոցառումները տեղի կունենան Կուբանի պետական համալսարանի մարզադաշտում:









































