Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Որ բևեռը նահանջեց. Ինչու հայկական ֆուտբոլում կրքերն արագ հանդարտվեցին

Այս տարվա մարտին հայկական ֆուտբոլում տեղի էր ունենում բավական հետաքրքիր մի պրոցես: Ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբի նախագահների միջև ծավալվել էր ակտիվ, նույնիսկ սուր քննարկում մեր առաջնությունում լեգեոներների քանակի սահմանափակման խնդրի շուրջ: Խնդրին անդրադաձել էր նաև Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ լեգեոներների լիմիտի մասին հնարավոր օրենքն անվանելով հիմարություն՝ Խաշմանյանի դիտարկմանը բավական կոշտ կերպով էին արձագանքել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ՝ Էդգար Մանուչարյանը, Էդգար Մալաքյանը և Գոռ Մալաքյանը:

Օրինակ Գոռ Մալաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Խաշմանյանն ասում է, որ հիմարություն է լեգեոներների լիմիտ մտցնելը: Երբ մարդ ինտելեկտով ցածր է, սեփական շահից ու իր սեփական կարծիքից այն կողմ չի տեսնում և չի լսում մնացածի կարծիքը և տեսակետը, ապա կարծում եմ, որ դա է հիմարությունը: Ամեն ոք կարող է ասել իր տեսակետը, իր կարծիքն այս հարցի շուրջ: Ընդհանուր բանավեճի և կարծիքների փոխանակումից կկայացվի ճիշտ որոշում հանուն մեր ֆուտբոլի զարգացման: Իհարկե մեզ (ֆուտբոլային ասպարեզում գտնվող մարդկանց) հայտնի է, թե որն է իր կողմից ասված «հիմարություն է լեգեոներների լիմիտ սահմանելու» պատճառը: Փակագծերն այս պահին բացելու իմաստ չեմ տեսնում: Կոչ եմ անում լինել ուշադիր և հարգալից կարծիք ասել հետագա անախորժություններից խուսափելու համար»: Ընդունենք, որ իրավիճակն իսկապես լարված էր: Այն ժամանակ արձանագրեցինք, որ մեր ֆուտբոլում ստեղծվել է ազատ կամարտահայտման հնարավորություն: Մեր ֆուտբոլիստները առանց կաշկանդվելու հնչեցրեցին իրենց մտահոգությունը, ինչը ոչ միայն ողջունելի է: Խնդրի շուրջ ձևավորվել էր երկու բևեռ, որոնք ներկայացնում էին իրենց կարծիքն ու փաստարկները:

Այս առթիվ ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր․ «Ես կարծիք չեմ հայտնի լեգեոնականների թվի սահմանափակման վերաբերյալ: Միայն ուրախ եմ, որ նման մեծ քննարկում է առաջացել: Ֆուտբոլի ֆեդերացիայում կլսենք բոլոր կարծիքները, և կընդունենք հավասարակշռված որոշում, որպեսզի որևէ մի կողմի չնեղացնենք»: Հայաստանի առաջնությունում լեգեոներների մասին քննարկումները բավական արագ դադարեցին: Ինչ տեղի ունեցավ: Այսօր հայկական թիմերը բնականոն ընթացքով շարունակում են ելույթները Բարձրագույն խմբի առաջնությունում:

Այսօր էլ շատերն անհամբեր սպասում են թե խնդրի վերաբերյալ ինչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն: Երկու ամիս առաջ վստահ էինք, որ երկու բևեռները հստակ տեսնում էին խնդրի արդարացի լուծման ուղին, ինչն ամենակարևորն էր: Կրքերի բավական արագ հանդարտացումից հետո, ավելի արդիական է դառնում պնդումը, որ լարված իրավիճակը ստեղծել էր արհեստականորեն: Իսկ թե ինչու և ինչ նպատակով էր այն ստեղծվել դժվար է ասել: Ներկայիս իրավիճակը բնականաբար ձեռնտու է լեգեոներների սահմանափակման դեմ արտահայտվողներին: Այսօր մեր առաջնությունում կան ընդամեն 3-4 թիմեր, որոնք մտադիր են ապագան կապել տեղացի կադրերի հետ: Հայաստանի առաջնությունը մոտենում է ավարտին և մոտ երկու ամսից մեր թիմերը պայքարը կսկսեն եվրագավաթների խաղարկություններում: Մինչև 2019/2020 մրցաշրջանի սկիզբը կարծում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշակի հստակեցում պետք է մտցնի լեգեոներների խնդրի վերաբերյալ:

Այս մասին շատ է խոսվել սակայն ՀՖՖ-ի կողմից պաշտոնական դիրքորոշում այդպես էլ չի ներկայացվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում