Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ջերոմ Բոատենգը չի ցանկանում հետաձգել Գերմանիայի չեմպիոնի տիտղոսի նվաճումը մինչև վերջին տուրերը:
Բունդեսլիգայի 22 տուրերից հետո մյունխենցիները 20 հաղթանակ են տարել և 19 միավորով գերազանցում են երկրորդ տեղը զբաղեցնող «Բայեր»-ին:
«Ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Եթե հնարավորություն ունենանք Բունդեսլիգայի չեմպին հռչակվել մարտին, հաճույքով կօգտվենք այդ հնարավորությունից»,- Goal. com-ը մեջբերում է Բոատենգի խոսքերը:
Առաջիկա հանգստյան օրերին Գերմանիայի չեմպիոնները սեփական հարկի տակ կընդունեն «Շալկե»-ին:
«Հուսով եմ` հիանալի ֆուտբոլ կցուցադրենք: Տանը ցանկանում ենք միայն հաղթել: Ձմեռային դադարից հետո «Շալկե»-ն վատ չի խաղում առաջնության շրջանակներում: Մեզ լուրջ փորձություն է սպասվում»,- նշել է ֆուտբոլիստը:






































