Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին դժգոհ է, որ Խերարդո Մարտինոյի՝ ակումբը գլխավորելուց հետո սկսել է ավելի քիչ խաղաժամանակ ստանալ:
«Ցավալի է, որ ավելի շատ խաղալու հնարավորություն չեմ ստանում, բայց ես հարգում եմ մարզչին: Վերջին խոսքը պետք է ասի նա:
Բոլորս տեղյակ են մարզչի տեսակետին, և ոչ ոք չի կարող մարզչից բարձր դիրք զբաղեցնել»,- 34-ամյա կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Marca-ն:








































