«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Տոտենհեմ»-ին հաղթել, բայց Չեմպիոնների լիգայից դուրս մնալը որակել է դաժանություն:
«Այս ամենը շատ դաժան է, սակայն կա այն, ինչ կա: Պետք է ընդունենք այն: Երկրորդ կեսում բազում հնարավորություններ ունեինք և խփեցինք մեզ համար կարևոր գոլ: Բայց հանդիպման վերջնամասը լավ չդասավորվեց մեզ համար: Ես հպարտ եմ մեր ու երկրպագուներով, երբևէ նման աջակցության չէի արժանացել, սակայն ֆուտբոլն անկանխատեսելի խաղ է»,-Գվարդիոլայի խոսքերը փոխանցում են անգլիական ԶԼՄ-ները: