Ծանրամարտի Հայաստանի կանանց թիմի անդամ 16-ամյա Լիանա Գյուրջյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում:
Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում պայքարի մեջ մտան 81 կգ քաշային մարզիկները: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նախ բարձրացրեց 90 կգ, ապա 94 կգ և վերջում էլ 97 կգ:
Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 120 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 217 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը: