Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

«Արսենալը» սպառվում է․ Քանի հոգու փոխարեն էր խաղում Մխիթարյանը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սայթաքեց մրցակցի հարկի տակ՝ նվազագույն հաշվով զիջելով «Էվերթոնին»: Ունայ Էմերիի թիմը առաջնության ավարտից առաջ պայքար է մղում լավագույն քառյակում տեղ ունենալու համար: Ուստի Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր հանդիպում կարելի է համարել փոքրիկ եզրափակիչ: Այս պահին «Արսենալը» 63 միավորով 4-րդ հորիզոնականում է: Լոնդոնի մեկ այլ թիմ՝ «Տոտենհեմը», 32-րդ տուրում «Կրիստալ Փելեսի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ 64 միավորով հանգրվանել է 3-րդ հորիզոնականում: 63 միավոր ունի նաև «Չելսին», որը, սակայն, լրացուցիչ ցուցանիշներով զիջում է «Արսենալին» և 5-րդ հորիզոնականում է: «Մանչեսթեր Յունայթեդը» 61 միավորով 6-րդն է:

«Էվերթոնի» դեմ մրցավեճում Էմերին նախընտրել էր վերջին հանդիպումներում հաջողություն բերած 3-4-2-1 մարտավարությունը: Իսպանացի մասնագետը կրկին հագեցրել էր դաշտի միջին հատվածը, սակայն կադրային խնդիրներն այս անգամ թույլ չտվեցին դրական արդյունքի հասնել: Մասնավորապես, ֆունկցիոնալ առումով այս խաղին պատրաստ չէր կիսապաշտպանության ձախ եզրում գործող բոսնիացի Սեադ Կոլաշինացը: Վերջինս վնասվածքի պատճառով դեռևս բաց էր թողել մարտի 23-ին տեղի ունեցած Հայաստանի ազգային հավաքականի հետ ընտրական հանդիպումը: Երեք օր անց Կոլաշինացը մասնակցել էր Հունաստանի հետ մրցավեճին: Վերադառնալով «Արսենալ»՝ նա լոնդոնյան թիմի կազմում առանց փոխարինման մասնակցել էր «Նյուքասլի» հետ խաղին: Էմերին նրան հանգստանալու հնարավորություն չէր տվել՝ չունենալով այլընտրանքային տարբերակ: Եվ ահա ծանրաբեռնվածությունն արեց իրենը, և հենց Կոլաշինացի կոպիտ սխալի արդյունքում «Էվերթոնը» խփեց միակ և հաղթական գնդակը:

Էմերին երկրորդ կեսում փոխարինեց Կոլաշինացին, բայց արդեն ուշ էր: Թույլ խաղով աչքի ընկավ նաև հիմնական կազմում հայտնված եգիպտացի կիսապաշտպան Էլնենին, իսկ Օզիլն ուղղակի ձախողվեց: Կարծում ենք՝ չենք սխալվի, եթե պնդենք, որ հանդիպման հակահերոսը հենց Օզիլն էր: Այս երեք խաղացողների վատ խաղալու հետևանքով Էմերիի սխեման ամբողջովին տապալվեց: Պաշտպանները գործում էին մեծ ծանրաբեռնվածությամբ, իսկ առջևի գծի խաղացողները ստիպված էին զբաղվել կանխարգելիչ գործողություններով: Ամեն դեպքում ճիշտ չի լինի ասել, որ Էմերին սխալ մարտավարություն էր ընտրել: Նա օգտագործեց այն գործիքակազմը, որն ուներ ձեռքի տակ: Այն, որ վերջին շրջանում «Արսենալը» վերելք է ապրում՝ անհերքելի է, բայց մրցաշրջանի ավարտին մոտ զգացնել են տալիս ծանրաբեռնվածությունն ու կադրային խնդիրները: «Արսենալը» սկսել է սպառվել, և այս փուլում այս պրոցեսը կանգնեցնելը բավական բարդ է: Թիմը պայքար է մղում երկու ֆրոնտներում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում և Եվրոպա լիգայի խաղարկությունում: Կա վտանգ, որ լոնդոնյան թիմի ռեսուրսն ուղղակի չի բավականացնի, և «Արսենալը» չի կարողանա իր նպատակին հասնել երկու մրցաշարերից և ոչ մեկում:

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա «Էվերթոնի» դեմ նա խաղաց նորմալ՝ կատարելով մեծ ծավալի աշխատանք: Կիսապաշտպանության կենտրոնի ձախողման հետևանքով Մխիթարյանը ևս ստիպված էր կատարել նաև քանդող գործողություններ, ինչի հետևանքով էլ առջևի գծում նա իր պոտենցիալը չօգտագործեց: Ըստ էության Մխիթարյանը խաղում էր նաև Օզիլի փոխարեն, բայց․․․ Նման լարված խաղերում առանձին ֆուտբոլիստներից հրաշքներ ակնկալելը, կարծում ենք, ճիշտ չի լինի: Մխիթարյանն այս խաղում արժանացել է միջին՝ 6․5 գնահատականի:

«Այսօր մեր օրը չէր: Երկու տարբեր խաղակեսեր էին: Մենք չկարողացանք ստեղծել շատ գոլային պահեր: Այո, լավ էինք պաշտպանվում, բայց եզրային նետումից հետո գոլ բաց թողեցինք: Գիտեի, որ այս խաղը բարդ է լինելու: Մենք փորձեցինք փոխել խաղը երկրորդ կեսում: Փոփոխություններ կատարեցինք, և եթե գոլ խփեինք, ապա խաղն այլ ընթացք կունենար: Ցավոք, մենք քիչ ժամանակ ունեինք խաղում փոփոխություններ մտցնելու համար: Պետք է փորձենք շտկել սխալները: Առջևում «Նապոլիի» հետ Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպումն է, որը պակաս կարևոր չէ: Մոռանալով «Էվերթոնի» հետ հանդիպումը՝ պետք է կենտրոնանանք առաջիկա հանդիպման վրա, որից հետո կմտածենք Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի «Ուոտֆորդի» դեմ մրցավեճի մասին: Ես հավատում եմ մեր տղաներին: Մենք ամեն ինչ պետք է անենք մեր առաջ դրված խնդիրը լուծելու համար»,- «Էվերթոնի» հետ մրցավեճից հետո ասել է Էմերին:

«Նապոլիի» հետ հանդիպումը կայանալու է ապրիլի 11-ին «Էմիրեյթս» մարզադաշտում: Ապրիլի 15-ին էլ տեղի կունենա Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Ուոտֆորդի» հետ մրցավեճը:

Բացի այն, որ «Արսենալը» կադրային խնդիրներ ունի լարված այս շրջանում՝ հագեցած է նաև խաղերի գրաֆիկը: Այս իրավիճակում կարևոր է առանցքային խաղացողների ուժերի ճիշտ բաշխումը: Նոր վնասվածքների դեպքում «Արսենալի» պլանները կարող են վերջնականապես փլուզվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում