Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի երիտասարդական հուշամրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:
Քառորդ եզրափակիչում հաղթանակ են տարել 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: