Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
Ֆուտբոլի Դանիայի առաջնության 26-րդ տուրում «Հոբրո»-ն հյուրընկալվեց, սակայն 3:1 հաշվով պարտվեց «Կոպենհագեն»-ին:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, ով «Հոբրո»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և խփեց թիմի միակ գոլը:
Այս տուրից հետո «Հոբրո»-ն մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղում է և ունի 21 միավոր: