Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին սատարել է իսպանացի մրցավարներին: Նրա խոսքերով՝ մրցավարների վրա հսկայական ճնշում է գործադրվում:
«Իսպանիայում մրցավարների վրա հսկայական ճնշում է գործադրվում: Նրանց ցանկացած որոշում վեճերի առիթ է դառնում:
Իսկ եթե մրցավարը սխալվել է հօգուտ գրանդերից մեկի, անմիջապես խոսակցություններ են սկսվում ոչ անաչառ մրցավարության մասին:
Նրանց համար շատ դժվար է: Սա արդարացում չէ, այլ փաստի մեջբերում»,- հայտարարել է իտալացի մասնագետը:








































