Քյոլնի Գերմանիայի տնտեսության ինստիտուտը (IW) վերանայել է Գերմանիայի աշխատաշուկայում կադրերի պակասուրդի կանխատեսումը։ Պատճառը «բեյբի-բումերների» սերնդի, այսինքն՝ 1954-1969 թվականներին ծնվածների թոշակի անցնելն է։ «Բեյբի-բումերների» սերնդի թոշակի անցնելու պատճառով Գերմանիայում աշխատուժի դեֆիցիտը մինչև 2036 թվականը կավելանա 4,3 միլիոն մարդով։
«Բեյբի-բումերների» թոշակի անցնելը գերմանական աշխատաշուկային կհարվածի ավելի ուժգին, քան ենթադրվում էր նախկինում, հաշվարկել են տնտեսագետները։ 2024 թվականին սպասվում էր, որ կադրերի պակասի աճը կկազմի 3 միլիոն մարդ։ «Բեյբի-բումերների» սերնդին են դասվում նրանք, ովքեր ծնվել են 1954-1969 թվականներին։ Դա Գերմանիայի գրեթե 20 միլիոն քաղաքացի է։ Նրանց մոտ մեկ քառորդն արդեն 67 տարեկանից բարձր է, այսինքն՝ անցել է թոշակի։ Մնացածը այդ տարիքային սահմանագծին կհասնեն մինչև 2036 թվականը։
Աշխատաշուկա նոր կադրերի մուտքը չի փոխհատուցի այս կորուստը՝ բնակչության սպասվածից ավելի ինտենսիվ կրճատման պատճառով, հաշվարկել են IW-ում։ Արդյունքում, Գերմանիայում աշխատունակ բնակչության թիվը կնվազի 7%-ով՝ հասնելով 51 միլիոն մարդու։










































