Դիլիջան քաղաքում կայանած ավտոմեքենա է այրվել, տուժածներ չկան։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Հունիսի 20-ին ժամը 01։02-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։25-ին, մարվել՝ 01։32-ին։
Պարզվել է, որ այրվել է կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։ Տուժածներ չկան»,– ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։









































