Կրասնոդարի առևտրի կենտրոնում մաչետեով տղամարդը հարձակվել է այցելուների վրա, մի քանի մարդ վիրավորվել է, մեկ կին՝ մահացել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Երիտասարդն առևտրի կենտրոնի շենքում դանակի վնասվածքներ է հասցրել մի քանի այցելուի։ Նախնական տվյալներով՝ մեկ կին մահացել է»,- ասված է հաղորդագրության մեջ։










































