Monday, 22 06 2026
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել

Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին որոշում է կայացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն զրկել երկրի բարձրագույն պետական պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պատճառը մայիսի 26-ին Զելենսկու կողմից Ուկրաինայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկին «ՈւՀԱ-ի (Ուկրաինական ապստամբական բանակ) հերոսներ» պատվավոր կոչում շնորհելն է: Նավրոցկին ընդգծել է, որ այս քայլն ուղղված չէ ուկրաինացի ժողովրդի դեմ և չի փոխում Լեհաստանի անվտանգության քաղաքականությունը: Որոշման ուժի մեջ մտնելու համար, սակայն, պահանջվում է վարչապետ Դոնալդ Տուսկի պաշտոնական հավանությունը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նշել է, որ երկու երկրների միջև հակամարտությունն ուրախացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ուստի նախագահները պետք է նվազեցնեն հույզերի շիկացումը, քանի որ «ռազմաճակատի գիծն այլ տեղով է անցնում»:

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան որոշումն անվանել է անտրամաբանական «ռազմավարական սխալ», որից շահում է միայն Մոսկվան, և հայտարարել 2022-ին Լեհաստանից ստացած իր բարձրագույն պարգևը վերադարձնելու մասին։ Նրան միացել է նաև Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ նույնպես հրաժարվելով իր լեհական շքանշանից և կատարվածն անվանելով «նվեր ագրեսորին»: Ըստ Կիևի՝ այս անտեղի էսկալացիան խաթարում է երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ արտաշիրիմումների հարցում վերջին շրջանում գրանցված առաջընթացը:

Մտավախություն կա, որ Զելենսկին կհրաժարվի մասնակցել հունիսի 25-26-ը Գդանսկում կայանալիք ներդրումային ֆորումին, թեև լեհական կառավարությունը փորձում է իրավիճակը պահել երկխոսության շրջանակներում:

Խնդրի հիմքում պատմական հիշողությունն է: Լեհաստանը ՈւՀԱ-ին (և ՈւՆԿ-ին) մեղադրում է 1943-1945թթ. Վոլինիայում մոտ 100 հազար լեհ խաղաղ բնակիչների սպանության մեջ, ինչը Լեհաստանի խորհրդարանը 2016-ին ճանաչել է որպես ցեղասպանություն: Ուկրաինայում ՈՒՀԱ-ն ընկալվում է որպես խորհրդային իշխանության դեմ պայքարի և լեհական պատժիչ ակցիաներից սեփական բնակչության պաշտպանության խորհրդանիշ: Թեև անցյալում երկու երկրների ղեկավարները փոխադարձ ներողություն են խնդրել, պատմական գնահատականների շուրջ տարաձայնությունները՝ կապված երկկողմ զոհերի և ազգայնական ուժերի գործողությունների արդարացման հետ, մնում են խիստ սուր և ցավոտ թեմա երկու ազգերի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում