Ճապոնացի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ Էբոլա վիրուսով վարակված մարդիկ կարող են 30 օրվա ընթացքում հասնել Եվրոպայի և Ասիայի խոշոր տրանսպորտային հանգույցներ։ Գիտնականները վերլուծել են միջազգային ավիաչվերթների ցանցը՝ հաշվի առնելով, թե ինչպես կարող են վարակակիրները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից և Ուգանդայից տեղափոխվել այլ տարածաշրջաններ։
Հավանականությունների գնահատմամբ՝ ամենաբարձր ռիսկը գրանցվել է Բելգիայում (92%), Ֆրանսիայում (91%), ԱՄԷ-ում (88%) և Թուրքիայում (86%): Հետազոտության մեջ ընդգրկվել է ավելի քան 11 հազար օդանավակայան, շուրջ 570 հազար ավիաչվերթ և մոտ 330 միլիոն ուղևոր։
Գիտնականները շեշտում են, որ այս կանխատեսումները նախատեսված են միջազգային առողջապահական իրավիճակի մոնիթորինգի համար, սակայն վարակակրի հնարավոր ժամանումը դեռ չի նշանակում հիվանդության պարտադիր տարածում։









































