Monday, 20 07 2026
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը

Որոշումը չպետք է թելադրվի կամ ասվի. Լևոն Պաչաջյանի բենեֆիսը Շվեդիայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, որը ելույթ է ունենում շվեդական «Լինշոպինգ սիթի» ակումբում, վերջին շրջանում բոլորովին նոր որակի ֆուտբոլ է ցուցադրում: Նախօրեին «Լինշոպինգը» ընկերական խաղում 3:2 հաշվով առավելության էր հասել Շվեդիայի փոխչեմպիոն, 2015 թվականի չեմպիոն «Նորշոպինգի» նկատմամբ: Մեր ֆուտբոլիստն այս մրցավեճում դարձել է տպավորիչ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Ի դեպ, այս տարվանից Պաչաջյանը կրում է «Լինշոպինգի» ավագի թևկապը: Առջևում 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլն է, և Պաչաջյանի տպավորիչ ելույթները ստիպում են մտածել մեր հավաքականի երբեմնի առաջատարներից մեկի վերադարձի մասին: Ու չնայած Պաչաջյանը 35 տարեկան է, այնուամենայնիվ կարծում ենք, որ նա պատրաստ է և կարող է օգտակար լինել մեր ազգային թիմին:

Հաջողությունների և առաջիկա ծրագրերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պաչաջյանի հետ:

– Լևոն, ինչո՞վ են պայմանավորված վերջին տպավորիչ ելույթները «Լինշոպինգում»:

– Նախ, իհարկե, ամենօրյա մարզումներին մինչև վերջ տրվելով, հետո, իհարկե, թիմի խաղային մակարդակի բարելավման, որակյալ խաղացողների հետ խաղալու, մարզիչների կողմից մեծ վստահության ու քո որակների ճիշտ օգտագործման և շատ այլ հանգամանքների շնորհիվ:

– Ի՞նչ խնդիր եք դրել այս տարի Ձեր առջև, և ի՞նչ նպատակներ ունի ակումբը:

– Թիմը օր օրի ավելի է ուժեղանում, բայց դեռ փնտրտուքների մեջ է: Մեծ թվով նոր խաղացողներ ունենք, ովքեր փորձաշրջան են անցնում: Երբ թիմը վերջնական տեսք ստանա, և «դռները» փակվեն, այն ժամանակ անելիքների մասով պաշտոնապես կհայտարարվի, բայց  մեր ակումբի «խոհանոցում» խոսվում է թիմի՝ Սուպերետեն (ուժեղությամբ 2-րդ առաջնություն) դուրս գալու մասին:

– Դուք նաև մարզչական գործունեությա՞մբ եք զբաղվում թիմում:

– Այո, ես նաև աշխատում եմ մեր ակումբի մինչև 19 տարեկանների հետ: Ճիշտ է, ոչ որպես գլխավոր մարզիչ, բայց դա ինձ համար մեծ փորձ է ու պատասխանատու աշխատանք: Ես ավելի շատ ժամանակ կտրամադրեի, բայց որպես ֆուտբոլիստ դեռ անելիք ունեմ: Ակումբն էլ լիովին ինձ աջակցում է այդ հարցում:

– Հայաստանի ազգային հավաքականը վերջին շրջանում խիստ անհաջող է ելույթ ունենում: Հաշվի առնելով մեծ փորձն ու հաջող ելույթները Շվեդիայում՝ երկրպագուների շրջանում շատ է խոսվում ազգային թիմ Ձեր վերադարձի մասին:

– Իհարկե, շնորհակալ եմ այն հայ ֆուտբոլասերներին, ովքեր հետևում են իմ խաղին և անգամ ցանկություն հայտնում ինձ հավաքականում տեսնելու, բայց կարծում եմ՝ նման որոշումը չպետք է թելադրվի կամ ասվի, կամ լինի բարի ցանկություն, պետք է լինի կշռադատված ու տրամաբանված վերլուծություն մարզիչների կողմից, ու եթե լինի հրավեր, ապա միմիայն մեծ ուրախությամբ և պատվով կընդունեմ այն:

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք մեր հավաքականի ելույթը Ազգերի լիգայի խաղարկությունում, և ի՞նչ կարելի է սպասել Եվրո-2020-ի ընտրական փուլում:

– Վերուվարներ եղան… Բայց կային, իհարկե, վառ ու հիշվող խաղեր: Կարծում եմ՝ Արմեն Գյուլբուդաղյանցը դեռ թիմ կառուցելու ճանապարհին է, որը այն պայմաններում, որոնք առկա են, հեշտ գործ չէ: Իսկ ապագայի համար ես դրական եմ տրամադրված՝ չնայած շատ բարդ խմբում ենք հայտնվել: Պետք է մինչև վերջին հնարավորությունը պայքարել. այլ ելք չկա սպորտում:

– Վերջին շրջանում շատ է խոսվում սերնդափոխության մասին: Դուք տեսնո՞ւմ եք այն ռեզերվը, որը կարող է վաղը արդյունք ցույց տալ ազգային թիմում:

– Վաղը չէ, բայց մի քանի տարի անց (իհարկե, ճիշտ աշխատելով) նոր մենք մրցունակ ֆուտբոլ կունենանք: Հասկանում եք, այն տխուր ու ոչ պրոֆեսիոնալ համակարգը, որ երկար ժամանակ ոչնչացնում էր հայկական ֆուտբոլը, դեռ երկար ժամանակ իրեն հիշեցնել է տալու, ու այս մրցակցության պայմաններում, որը առկա է ֆուտբոլային աշխարհում, շատ բարդ է լինելու: Պետք է բոլորը իրենց տեղերում քառապատկեն ջանքերը, որպեսզի իրոք մրցունակ սերունդ աճեցվի ու ոչ միայն աճեցվի, այլև հիմք դրվի դրա շարունակաբար կրկնությանը: Ոչ թե ունենանք մեկ, երկու, երեք խաղացող ու մի քանի լավ հանդիպում, իսկ հետո 15 տարի ոչ ոք ոչինչ չլսի հայկական ֆուտբոլի մասին:

– Եվ վերջում անդրադառնանք վերջին օրերին քննարկման լայն առարկա դարձած խնդիրն. ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի առաջնությունում լեգեոներների սահմանափակմանը:

– Նախ՝ ձեր լրատվամիջոցի միջոցով կուզենայի պատասխանել ոմն մարզչի, որն իրեն ոչ կոռեկտ արտահայտություն էր թույլ տվել՝ հիմարություն անվանելով այն մարդկանց ու ֆուտբոլիստների կարծիքը, ովքեր կողմ էին  արտահայտվել սահմանափակմանը: Շատ չեմ ուզում ծավալվել, բայց հիմարների պատճառով է, ցավոք, որ հայկական ֆուտբոլը այսպիսի դեգրադացման է հասցվել, որ հիմա ստիպված սահմանափակումների պետք է դիմել՝ իրավիճակը փրկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում