«Յուվենթուս»-ի ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնչեղ տրանսֆեր իրականացնել:
Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, թուրինյան ակումբը պատրաստվում է միանալ «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոնի Կրոսի տրանսֆերի գնման համար պայքարին, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ենթադրվում է, որ Իտալիայի գործող չեմպիոնն ամառային ամիսներին պաշտոնական առաջարկ կներկայացնի մյունխենյան ակումբին` Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց առաջարկելով 18 մլն եվրո: Բացի այդ, «Յուվենթուս»-ն այս պայքարում համարվում է ֆավորիտ, քանի որ «Կարմիր սատանաներ»-ն, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա ձեռք բերել Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության մասնակցության ուղեգիր:






































