«Բավարիա»-ն պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով հաջողությամբ ենթարկվել է վիրահատության, չի մասնակցի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Արսենալ»-ի դեմ առաջին հանդիպմանը:
Ակնկալվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը մարզումներին կվերադառնա միայն հաջորդ շաբաթ: Մինչ լոնդոնյան ակումբի դեմ խաղը, որը տեղի կունենա փետրվարի 19-ին, նա չի հասցնի ամբողջովին ապաքինվել:
Սակայն Ռիբերին կկարողանա մասնակցել թիմերի միջև Մյունխենում կայանալիք պատասխան հանդիպմանը, որը կկայանա մարտի 11-ին:






































