Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման AS-ի հետ զրույցում նշել է, որ դիտում է թիմի նախկին հարձակվող Ռոնալդոյի տեսանյութերը՝ խաղերից առաջ:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը կարծում է, որ Զիդանն ու Ռոնալդոն լավագույններն են ֆուտբոլի պատմության մեջ:
«Ռոնալդոն ու Զիդանը լավագույններն են ֆուտբոլի պատմության մեջ: Ռոնալդոն միշտ եղել է իմ կուռքը: Ես շատ բան եմ սովորել նրանից:
Ռոնալդոյի տեսանյութերը դիտում եմ խաղերից առաջ: Իսկ Զիդանը կարծես ավագ եղբայրս լինի: Նա շատ է օգնում ինձ մարզումների ժամանակ:
Ինձ լավ եմ զգում «Ռեալ»-ում: Ամեն օր զգում եմ թիմակիցներիս աջակցությունը»,- հայտարարել է Բենզեման:








































