Wednesday, 08 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Էմերին չներե՞ց Մխիթարյանին. Զոհաբերությունը չարդարացվեց…

Լոնդոնի «Արսենալը» դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից: Քառորդ եզրափակչում Ունայ Էմերիի թիմը «Էմիրեյթս» մարզադաշտում 0:2 հաշվով զիջեց լոնդոնյան մեկ այլ թիմին՝ «Տոտենհեմին»:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» դրամատիկ խաղում 4:2 հաշվով առավելության էր հասել «Տոտենհեմի» նկատմամբ, և շատերն այս մրցավեճը որակում էին ռևանշի խաղ: Ու փաստորեն ռևանշը կայացավ: «Արսենալը» ցույց տվեց թույլ խաղ, և ոմանք արդեն իսկ խոսում են, որ Էմերիի թիմում ճգնաժամ է սկսվում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով զիջել է մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող «Սաութհեմփթոնին»: Այս մրցավեճում դուբլի հեղինակ էր դարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ֆուտբոլիստն արժանացել էր նաև ամենաբարձր՝ 8.4 գնահատականի: Երեկ կայացած դերբիում Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն ընդմիջմանը փոխարինվեց՝ տեղը զիջելով ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնիին:

Առաջին կեսում Մխիթարյանը ուներ դարպասը գրավելու երկու հնարավորություն: Առաջին դեպքում՝ անկյունայինի խաղարկումից հետո, նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց, իսկ երկրորդ դեպքում հայ կիսապաշտպանն ուղղակի պարտավոր էր գրավել մրցակցի դարպասը: Մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ՝ Մխիթարյանը հարվածեց հենց նրա վրա: Այս դրվագը ըստ էության բացասական իմաստով բեկումնային էր «Արսենալի» համար:

Դիմակայելով «Արսենալի» մեկնարկային ճնշմանը՝ «Տոտենհեմը» աստիճանաբար իր ձեռքը վերցրեց խաղի թելը: Երկրորդ կեսում «Արսենալի» գրոհները ուղղակի չէին ստացվում: «Արսենալի» երկրպագուները քննադատության ենթարկելով Մխիթարյանին՝ նշում են, որ Էմերին ուղղակի չներեց նրան գոլային պահը չօգտագործելու համար և փոխարինեց: Միևնույն ժամանակ որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ երկրորդ կեսում «Արսենալի» խաղը էական անկում ապրեց հենց Մխիթարյանի՝ խաղադաշտից հեռանալու հետևանքով: Մասնավորապես, ուղղակի անհասկանալի էր եզրային կիսապաշտպանին կենտրոնական պաշտպան Կոսելնիով փոխարինելը:

Whoscored պարբերականի վարկածով՝ Մխիթարյանն այս խաղում արժանացել է 5.8 գնահատականի: Հայ ֆուտբոլիստից ավելի ցածր գնահատական է ստացել միայն «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը՝ 5.6:

Պրեմիեր լիգայի շրջանակներում տեղի ունեցած մրցավեճում Էմերին մարտավարական առումով ուղղակի ջախջախել էր «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Պոչետինոյին: Մասնավորապես, դեկտեմբերի 16-ին կայացած խաղում: «Արսենալը» հանդիպումը սկսել էր 3-4-3 հարձակողական մարտավարությամբ: Էմերիի ֆուտբոլիստները փորձում էին ճնշում գործադրել՝ օգտագործելով եզրերը, որտեղ խաղում էին Իվոբին և Մխիթարյանը: Կարելի է ասել, որ մեկնարկային ճնշումը արդյունավետ էր ստացվել, և «Արսենալն» առաջ էր անցել հաշվի մեջ: Երկրորդ կեսում «Արսենալի» գլխավոր մարզիչը դիմել էր տակտիկական կտրուկ փոփոխության: Նա վերադասավորել էր ֆուտբոլիստներին և պայքարը շարունակել արդեն 3-4-1-2 տակտիկական սխեմայով: Այս մարտավարության հիմքում ամբողջ խաղադաշտով անհատական պրեսինգի գործադրում էր:

Էմերին փոխարինել էր ակտիվ եզրային ֆուտբոլիստներին՝ Մխիթարյանին և Իվոբիին, նրանց տեղը խաղադաշտ մտցնելով Ռեմսիին և Լակազետին: Մասնավորապես, Ռեմսին անհատապես խաղում էր պաշտպան Դայերի դեմ, իսկ հարձակման զույգը՝ Օբամեյանգն ու Լակազետը, ակտիվորեն հսկում էին եզրային պաշտպաններին: Հենակետային կիսապաշտպաններ Ջական ու Տորեյրան էլ անհատապես խաղում էին Սիսոկոյի և Էրիկսենի դեմ: Եվ վերջապես երեք պաշտպանները հսկում էին «Տոտենհեմի» Սոն-Ալի-Քեյն հարձակողական եռյակին: Սա բավական համարձակ մարտավարություն էր, քանզի յուրաքանչյուր անհատական սխալ փոխօգնության հնարավարություն չէր ունենալու:

Նշենք, որ Էմերիի ֆուտբոլիստները կազմակերպված և, կարելի է ասել, անթերի կատարեցին առաջադրանքը: Զոհաբերելով ակտիվ եզրերը՝ «Արսենալի» գլխավոր մարզիչը որակական լուրջ առավելություն ստացավ: Փոխարինման դուրս եկած Ռեմսին դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ Լակազետը խփեց «Արսենալի» 3-րդ գնդակը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Օբամեյանգը, որը դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:

Երեկվա խաղում «Արսենալը» խաղաց 4-3-2-1 մարտավարությամբ, որը կանխատեսելի էր Պոչետինոյի համար: Այս անգամ ևս Էմերին փորձեց, զոհաբերելով եզրերը, ուժեղացնել պրեսինգն ու ճնշել մրցակցին: Մխիթարյանից բացի՝ Էմերին փոխարինեց նաև ձախ կիսպաշտպան Իվոբիին, բայց… Ասել է թե՝ նույն գետը երկրորդ անգամ չես մտնի: Երկրորդ խաղում անընդմեջ՝ հատկապես փոփոխությունների տեսանկյունից Էմերին կոպիտ սխալներ է ցույց տալիս:

Ինչևէ, հաջորդ հանդիպումն «Արսենալն» անցկացնելու է երկու օր անց՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ մրցելով «Բարնլիի» հետ: Այս պահին Էմերիի թիմը Պրեմիեր լիգայում 34 միավորով 5-րդ հորիզոնականում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում