Wednesday, 29 05 2024
Ո՞րն է նրանց ծրագիրը՝ ո՛չ սահմաններ, միա՛յն ճակատներ. մեր երազները մղձավանջ կդառնան
Սպասվում է կարճատև անձրև
Մեծ աղմուկը մեծ իրադարձության նշան չէ. սիրողական խաղ է՝ ես պրոֆեսիոնալ թատրոն եմ սիրում
Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին. «Հրապարակ»
Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների. «Հրապարակ»
Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն. «Հրապարակ»
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել. «Ժողովուրդ»
Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ. «Ժողովուրդ»
Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կհամոզի՞ Գերմանիային. Կովկասի «դիլեման»
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին

Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար

Գամբիայի մայրաքաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական խորհրդաժողովի ելույթում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆիդանը մուսուլմանական երկրներին կոչ էր արել Պաղեստինի պետության հռչակման գերխնդիրը չստորադասել տարածաշրջանի առաջնորդության համար մրցակցությանը: Այդ առթիվ դիտարկել էինք, որ Մերձավոր Արեւելքի իսլամադավան երկրներից ազդեցիկ են Թուրքիան, Իրանը եւ Սաուդյան Արաբիան: Ու՞մ նկատի ուներ Ֆիդանը՝ կարելի է ենթադրել վերջին տեղեկատվությունից. Իրանի նախագահ Էբարհիմ Ռաիսին այցել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ եւ բանակցություններ վարել տեղաշրջանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ:

Ռաիսին հորդորել է, որ տեղական եւ կենտրոնական կառավարությունը թույլ չտան, որպեսզի Իրաքի տարածքն օգտագործվի Իրանի եւ «իսլամական հեղափոխության դեմ»: Նա փաստացի պահանջել է, որ Իրաքի կառավարությունը «զինաթափի եւ արտաքսի այն ուժերին, որ գործում են Իրանի դեմ»: Իրանի նախագահն Իրաքյան Քրդաստան է այցելել Թուրքիայի եւ Իրաքի միջեւ անցյալ ամիս ձեռք բերված սկզբունքային համաձայնությունից հետո: Թուրքիան նախապատրաստվում է Իրաքի հյուսիսում ռազմական գործողության՝ նպատակ ունենալով ստեղծել երեսուն կիլոմետր խորքով «բուֆերային գոտի»:

Մինչ այդ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարել էր, որ ռազմագործողությունը «հաշվի կառնի նաեւ Իրանի շահերը»: Բայց թուրք-իրանական շփումները հայտարարությունից այնկողմ, երեւում է, չեն անցել: Իրանի նախագահը մեկնել է Էրբիլ, ինչպես հասկացվում է նրա հայտարարություններից, որպեսզի պաշտպանի իր երկրի ռազմավարական շահը. Իրաքի հյուսիսում երեսուն կիլոմետր խորքով թուրքական «բուֆերային գոտին» կկտրի «շիադավան աղեղը»: Իսկ այն Իրանի տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որով էլ պայմանավորված է Իսլամական հանրապետության տարածաշրջանային ազդեցությունը, կարելի է ասել՝ նրա միջազգային հեղինակությունը:

Ըստ էության, Իրանը հասկացնում է, որ չի ընդունում Իրաքի հյուսիսում «հատուկ ռազմագործողություն» իրականացնելու Թուրքիայի իրավունքը եւ պատրաստ է մինչեւ վերջ պաշտպանել իր ստեղծած «շիադավան աղեղը»: Ուշագրավ է, որ Ռաիսին Էրբիլ է այցելել Թուրքիայի նախագահի Վաշինգտոն ուղեւորությունը «հետաձգելու» կապակցությամբ թուրք-ամերիկյան դիվանագիտական տարաձայնությունների ֆոնին: Վաշինգտոն Էրդողանի այցի գլխավոր նպատակը «հատուկ ռազմագործողության,, հարցում համաձայնության հասնելն էր: Իրանի նախագահն, ըստ երեւույթին, փորձում է օգտագործել այդ «ճեղվածքը» եւ թույլ չտալ, որ Թուրքիան «կլանի Իրաքը»:

Մերձավոր Արեւլքում թուրք-իրանական մրցակցությունը, կարծես, բացահայտվում է: Բոլորովին վերջերս Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Վելայեթին բաց տեքստով հայտարարեել է, որ Իրանը միակ երկիրն է մնացել, որ թույլ չի տվել Թուրքիայի ձեռնտու «միջանցքի ուժային բացումը»: Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Սուլեյմանին իր հերթին դժգոհել է Ռուսաստանից, որ «Հարավային Կովկասում Իրանին ոչինչ չի թողել»: Ի՞նչ զարգացումներ կհետեւեն: Թուրքիան կսկսի՞ ծրագրած «հատուկ ռազմագործողությունը»: Իրաքի կենտրոնական կառավարությունը կանսա՞ Իրանի նախագահի հորդորներին: Ռաիսին, ճիշտ է, շեշտը դրել է Իրաքի տարածքում «Մոսադի» գործակալական ցանցի վտանգավորության վրա, բայց դա, հնարավոր է, դիվանագիտական այլասացություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում