Wednesday, 29 05 2024
Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կհամոզի՞ Գերմանիային. Կովկասի «դիլեման»
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ

Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից

Եվրախորհրդարանի 31 պատգամավորներ դիմել են Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին` կոչ անելով կասեցնել Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը և վերանայել ԵՄ ֆինանսավորումը:

Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուստրևիչուսի X սոցիալական ցանցում հրապարակված նամակում գրված է, որ Վրաստանի իշխանությունների ոչ ժողովրդավարական պահվածքը, նրանց ագրեսիվությունն օտարերկրյա գործակալների մասին «ռուսական օրենք» ընդունելու, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և նրանց նկատմամբ ուժ կիրառելու առումով «սահմանն անցել է»։ Ըստ նամակագիրների` նման գործողությունը մեծապես սրել է լարվածությունն ու բևեռացումը վրացական քաղաքականության և հասարակության միջև.

«Ինչը հակասում է այն ինը քայլերին, որոնք Վրաստանի կառավարությունը պարտավորվել է կատարել Վրաստանին ԵՄ կարգավիճակ շնորհելիս, և որոնք չեն կարող անտեսվել Եվրամիության կողմից»։

Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելին կոչ են արել «հաստատակամ դիրք գրավել և հետագա միջոցներ ձեռնարկել, որոնք հստակ ազդանշան կուղարկեն Վրաստանի իշխանություններին»։

«Առաջինը, Վրաստանի կառավարության և իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» պահվածքը հակասում է ԵՄ թեկնածու երկրի պարտավորություններին։ Հետևաբար, Վրաստանի թեկնածուի կարգավիճակը պետք է կասեցվի՝ առանց անդամակցության գործընթացում հետագա առաջընթացի։

Երկրորդ՝ պետք է վերանայվի Եվրամիության կողմից պետական ​​բյուջեի և կառավարության ծրագրերի ֆինանսավորումը։

Երրորդ՝ Վրաստանի առաջընթացը Եվրահանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականի կատարման հարցում պետք է գնահատվի առանց հետագա ուշացման»,- գրել են Եվրախորհրդարանի պատգամավորները։

Նրանք նաև նշել են, որ վերջին տարիներին իրենք անխոնջ աշխատել են աջակցելու նպատակով վրաց ժողովրդին և Եվրամիության անդամ դառնալու նրա ձգտումներին։

«Մենք պատրաստ ենք դա անել, սակայն ժողովրդավարական չափանիշը նույնն է Եվրամիության բոլոր թեկնածու երկրների համար և պետք է պաշտպանված լինի»,- ասված է 31 պատգամավորների համատեղ նամակում։

Բորելին ուղղված նամակը ստորագրել են Պետրաս Աուստրևիչուսը, Վիոլա ֆոն Կրամոնը, Անդրիուս Կուբիլիուսը, Միրիամ Լաքսմանը, Ռասա Յուկնևիչենեն, Սանդրա Կլիենտեն, Մայքլ Գալլերը, Տիս Ռոյտենը և այլք։

Ի դեպ, ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Վրաստանում օրենքի նախագծի վերաբերյալ։ Ոչ պարտադիր բնույթ կրող բանաձևում ասվում է, որ Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները չպետք է սկսվեն, քանի դեռ «գործակալների օրենքը» ուժի մեջ է։

Հիշեցնենք. մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «գործակալների օրենքը»։ Եթե ​​«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ուժի մեջ մտնի, ապա օտարերկրյա դոնորներից իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստացող լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները պետք է գրանցվեն որպես «օտար տերության շահեր կրող կազմակերպություններ»։

Օրինագծի ընդունմանը զուգահեռ սրվում են Վրաստանի հարաբերությունները մշտական ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում