Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Անվտանգության տարակուսելի երաշխիքը

«Միայն խաղաղությունն  է, որ կարող է երաշխավորել Հայաստանի անվտնգությունը», մամուլի ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր իշխանության պատկերացումների մասին: Պետք է նկատել, որ անվտանգության երաշխավորության տարօրինակ պատկերացում է: Խոսքը բնականաբար խաղաղության կարեւորության մասին չէ: Խաղաղությունը կարեւոր է, գերկկարեւոր եւ այդտեղ չի կարող լինել թերեւս երկրորդ կարծիք ու քննարկում: Եվ հարցը նույնիսկ այն էլ չէ, թե ինչ բովանդակություն պետք է ունենա այդ խաղաղությունը, ինչ կառուցվածք, ինչ այսպես ասած ճարտարապետություն՝ բառի պատկերավոր իմաստով:

Թեեւ, սա արդեն հենց քննարկելու կարեւոր հարց է: Բայց, այդուամենայնիվ, բուն խնդիրն այն է, որ Հայաստանի անվտանգության երաշխավոր չի կարող լինել մի բան՝ սուբյեկտ, թե երեւույթ, որը կախված չէ Հայաստանից: Խաղաղությունը կախված չէ միայն Հայաստանից: Կովկասի խաղաղությունը կախված է բազմաթիվ ռեգիոնալ, աշխարհաքաղաքական գործոններից, ուժային կենտրոններից, նրանց միջեւ հարաբերություններից, այս պահին՝ նաեւ ընթացող համաշխարհային պատերազմից:

Խաղաղությունը Հայաստանից կախված լինելու համար պետք է երկու տարբերակ՝ կամ Հայաստանն այն մակարդակի տերություն է, որ ի վիճակի է բացարձակապես իր ուժով որոշել ռեգիոնալ անվտանգության ռեժիմը, կամ Հայաստանը ստիպված է իր հաշվին սնուցել այդ խաղաղությունը՝ անընդհատ, քամվելով: Եվ ըստ էության, ներկայումս իրավիճակը հենց երկրորդ տարբերակի ռեժիմում է: Ու դա է ներկայիս գլխավոր խնդիրը, որ խաղաղության գինը դառնում է կամ կարող է դառնալ Հայաստանի՝ որպես պետության, դեկորատիվությունը: Իսկ դա արդեն բացարձակապես խաղաղություն չէ, դա ավելի շուտ նման է էֆթանաազիայի:

Անվտանգության երաշխավորությունը պետք է ձեւավորվի պետական ներուժի միջոցով, այդ ներուժը ոչ թե քայլ առ քայլ «էտելու» գնով, այլ ավելացնելու, բազմապատկելու: Անվտանգության երաշխավորությունը կազմվում է տվյալ պետության ռազմական, դիվանագիտական, տնտեսական կարողությունների, ինստիտուցիոնալ բազմազանության, քաղաքական հակակշիռների համակարգի եւ իհարկե ՝ վերնախավերի ռազմավարական ու լայն մտածողության համադրությամբ: Եվ անվտանգության կենսունակ համակարգն է, որ երաշխավորում է խաղաղության հնարավորինս բարձր աստիճան:

Նիկոլ Փաշինյանը թերեւս չի կարող չպատկերացնել պատճառահետեւանքային այդ հակառակ կապը: Հնարավոր է, որ նա պարզապես ներկայիս ռեսուրսային այդ հավաքական սղության պայմաններում փորձում է շարադրել այլ հաջորդականություն, ժամանակ ու տարածություն շահելու համար: Բայց, այդ դեպքում հարց է առաջանում, թե որքանո՞վ է Հայաստանն արդյունավետ օգտագործում այդ «շահած» ժամանակն ու տարածությունը: Այստեղ կան մեծ հարցեր ու կասկածներ: Իսկ, եթե Փաշինյանն այդուհանդերձ ամուր համոզումով է ներկայացնում անվտանգություն-խաղաղությունը՝ իր վերը նշած հաջորդականությունը, ապա այստեղ կան արդեն թերեւս ոչ թե հարցեր, այլ խնդիր՝ մեծ խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում