Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Ղարաբաղի» նկատմամբ:
Հանդիպման ընթացքում «Սպարտակ» անունով հայ երիտասարդը խաղադաշտ է ներխուժել ծածանելով Արցախի դրոշը:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը, մեր հայրենակցը Լոնդոնի ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել: Հնարավոր է, որ նրա նկատմամբ չկիրառվի ադմինիստրատիվ տուգանք: