Kicker-ը հայտնում է, որ Մյունխենի «Բավարիա»-ն նոր` բարելավված պայմաններով պայմանագիր կառաջարկի թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսին:
24-ամյա Կրոսի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2015 թվականին, և ակումբի ղեկավարները ցանկանում են շարունակել համագործակցությունը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ:
Կրոսին տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ կառաջարկվի: Նույնքան են վաստակում Ֆիլիպ Լամը, Բաստիան Շվայնշտայգերը, Մարիո Գյոտցեն և Ֆրանկ Ռիբերին:








































