Միլանի «Ինտեր»-ի կոլումբիացի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինը կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը:
Անգլիական ակումբի կիսպաշտպան Մայքլ Կարիկը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 1 ամսով, և կոլումբիացին կարող է փոխարինել նրան:
Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ գործարքում կարող է ներառվել Խավյեր Էրնանդեսի տրանսֆերը, և մեքսիկացի հարձակվողն իր հերթին կարող է համալրել «Ինտեր»-ի կազմը:
Հիշեցնենք, որ Գուարինի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Տոտենհեմ»-ը:










































