Դորտմունդի «Բորուսիա»-ն նախապատրաստվում է Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Աուգսբուրգ»-ի դեմ հանդիպմանը։
Facebook-ի իր էջում Հայաստանի հավաքականի և Գերմանիայի փոխչեմպիոնի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղադրել է լուսանկար` «Բորուսիա»-ի մարզումից։
«Աուգսբուրգ»-ի դեմ խաղում Մխիթարյանը կարող է հանդես գալ հենակետային կիսապաշտպանի դիրքում: Իսկ հանդիպումը կկայանա հունվարի 25-ին «Սիգնալ Իդունա Պարկ»-ում:









































