Friday, 19 06 2026
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը

Մեծ Բրիտանիայից Կապան․ Ինչու պետք է կասեցվեն հայկական բուքմեյքերական ընկերությունները

Վերջին օրերին շատ է խոսվում մեր երկրում բուքմեյքերական ընկերությունների գործունեության դադարեցման մասին: Հայաստանը կարծես դառնում է «ղումարբազության» մի օջախ, որը ներքաշում է հազարավոր մարդկանց: Մոտ 10 օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս անդրադառնալով այս խնդրին հայտարարեց, որ աշխատանքներ են տարվելու բուքմեյքերական ընկերությունները քայլ առ քայլ փակելու ուղղությամբ: Այսօր ցավով պետք է արձանագրենք, որ սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երկրում բուքմեյքերական ընկերությունները ուղղակի ծաղկում են:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս տարվա ամռանը Ռուսաստանում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում հայկական բուքմեյքերական ընկերություններից մեկը 60 միլիոն դոլարի չափով մաքուր շահույթ է ունեցել: Ավելին, այդ ընկերության մի խումբ աշխատակիցները 600 հազար դրամի չափով պարգևավճար են ստացել: Արագ հարստանալու մոլուցքով լցված մեր համաերկրացիների չափից ավելի շատ լինելն իսկապես մեծ վտանգ է պարունակում: Խաղադրույք կատարողների շարքում քիչ չեն նաև անչափահասները, որոնք տարբեր եղանակներով խաղադրույքներ են կատարում իրեց սիրելի թիմերի կամ մարզիկների հաղթանակի վրա: Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը արդեն մի քանի տարի վտանգավոր է դարձել նաև հայկական սպորտի համար: Քիչ չեն դեպքերը և ֆուտբոլային հանդիպումների վրա ոմանք գումար են վաստակել խարդախության մեջ ներգրավելով նաև ֆուտբոլիստներին: Անցյալ տարվա վերջին Federbet ընկերության նախագահ Ֆրանչեսկո Բարանկան հանդես էր եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ նշելով, որ 2017 թվականի նոյեմբերին Երևանում կայացած Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպումը պայմանավորված է եղել:

Այս տարվա հունվարին էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ԱԱԾ: Նա հաղորդում էր ներկայացրել, որ ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրություն է ներկայացրել, ըստ որի, կասկածվում է, որ 2017 թ. նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի Առաջին խմբի 2017-18 մրցաշրջանի առաջնության 12-րդ տուրի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպման հաշիվը, հնարավոր է, պայմանավորված է եղել: Այդ խաղում «Լոռին» հաղթել է 5:0 հաշվով: ՈՒԵՖԱ-ի մոտ կասկած են առաջացրել հանդիպման վրա արված խաղադրույքները: Տեղի ունեցած աղմկոտ դեպքերը կարելի է շարունակ թվարկել:

Հայկական բուքմեյքերական ընկերություններում անհանգստացած են ՀՀ իշխանությունների մտադրությունների վերաբերյալ: Այո, բուքմեյքերական ընկերությունները ապահովում են աշխատատեղեր, վճարում են հարկեր, բայց․․․: Խաղադրույքներ կատարելու կուլտուրան սկիզբ է առել այնպիսի երկրում, ինչպիսի Մեծ Բրիտանիան է: Այսօր էլ Եվրոպական շատ երկրներում բուքմեյքերական ընկերությունները սնկի պես շատանում են և ծաղկում: Զարգացած երկրներում սակայն խաղադրույք կատարելու հիմքում ոչ թե փրկվելու հույսն է, այլ սպորտային մրցավեճից հաճույք ստանալուց զատ գումար վաստակելը: Զարգացած երկրներում մարդիկ վերջին կոպեկը չեն դնում իրենց սիրելի թիմի հաղթանակի վրա, կամ խաղադրույք կատարում այսպես կոչված «նիսյա» եղանակով ու հետո կրակն ընկնում: Ինչպես հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, Կապան կատարած այցի ժամանակ այս քաղաքի բնակիչները ՀՀ վարչապետից խնդրել էին փակել բուքմեյքերական կետերը, քանզի ամուսինները աշխատավարձ ստանալուց հետո անմիջապես շտապում են խաղադրույք կատարելու ու նոր գալիս տուն: Տարիների ընթացքում բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը ոչ միայն ապականել հայկական սպորտը, այլև խեղել հազարավոր մարդկանց ճակատագրեր: Ուստի այսօր բուքմեյքերական ընկերությունների գործունեության խիստ սահմանափակումը կամ դադարեցումը պետք է որակել որպես անհրաժեշտություն: Հնարավոր է մի օր հասնենք այն մակարդակին, երբ պատրաստ լինենք խաղադրույքի միջոցով հաճելին համատեղել օգտակարի հետ: Բնական է, որ Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների գործունեության դադարեցումը չի կանգնեցնի խաղադրույքի մոլուցքով ապրող մարդկանց:

Մեծ ցանկության դեպքում հնարավոր կլինի խաղադրույք կատարել նաև միջազգային ընկերություններում: Բուքմեյքերական ընկերությունների կասեցումը սակայն զգալիորեն կնվազեցնի «ղումարի» միջոցով փրկություն փնտրողների տոկոսը, ինչ արդյունքում անհամեմատ ավելի առողջ հասարակություն, առողջ սպորտ: Հուսով ենք թեկուզ, քայլ առ քայլ այնուամենայնիվ ստեղծված խայտառակ իրավիճակին վերջ կդրվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում