Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբում, հայտարարել է, որ «կապտանռնագույններ»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը պետք է շարունակի ելույթներն իր ներկայիս թիմում:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Չավին ընդունել էր «Նյու Յորք Դեռ Բուլզ»-ի առաջարկը, ինչին նպաստել էր հենց Անրին:
«Չավին կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է: Կարծում եմ, որ նա պետք է ավարտի կարիերան «Բարսելոնա»-ում` հաշվի առնելով այն, թե որքան է նվիրված իր ակումբին: Չավին անհավանական ֆուտբոլիստ է, ով ի վիճակի խաղալ և´ Ֆրանսիայում, և´ Անգլիայում, ընդհանրապես, ցանկացած առաջնությունում»,- ասել Անրին:





































