Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակ-2013»-ի մրցանակաբաշխությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է այն մասին, թե ինչպես է հասել նման բարձունքների:
«Հաճելի է, որ ես կրկին հայտնվել եմ «Ոսկե գնդակ»-ին հավակնող 3 թեկնածուների շարքում: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր նպատակներին ու հաջող հանդես կգանք Բրազիլիայում կայանալիք «Մունդիալ-2014»-ում:
Հարկավոր է շատ բան զոհաբերել, որպեսզի հասնես հաջողությունների: Այդ դեպքում, առանց նվաճումների չես մնա: Պետք է երազանքի համար պայքարել մինչև վերջ:
Կարծում եմ` մեր մրցակցությունը Քրիշտիանուի հետ երկուսիս համար էլ դրական է»,- ասել է Մեսսին:








































