«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Դենի Ուելբեքի կարծիքով` «Սուոնսի»-ի դեմ խաղում «կարմիր սատանաներ»-ին հաղթանակ պարգևեց կիսապաշտպան Շինջի Կագավան:
«Կարծում եմ, որ Շինջիի` երկրորդ խաղակեսում ցուցադրած խաղը որոշիչ դերակատարություն ունեցավ մեր թիմի հաղթանակի գործում:
Երբ Կագավան տեղափոխվեց կենտրոն, նա շատ հանգիստ էր զգում իրեն և փոխեց խաղի ընթացքը: Նա շատ լուրջ ազդեցություն ունեցավ խաղի ելքի վրա»,- նշել է Ուելբեքը:





































