Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին նշել է, որ թիմային տիտղոսներն իր համար ավելի կարևոր են, քան անձնական մրցանակները:
«Ինձ համար շատ հաճելի է կրկին ընդգրկվել «Ոսկե գնդակ»-ի եզրափակիչ եռյակում: Դա մեծ պատիվ է: Այնուամենայնիվ, կարևորագույն պարգևները թիմային տիտղոսներն են:
Ես այնքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս, եթե չի հաջողվում անհատական մրցանակներ նվաճել»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը:








































