Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 43-րդ օլիմպիադայում ընթանում է երկրորդ տեղում:
Կանանց ընտրանին 3 տուրից հետո ունի 6 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև գործող չեմպիոն Չինաստանի, Մոնղոլիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի թիմերը:
Կանանց մրցաշարում առաջին դասակարգվածն է Ռուսաստանի հավաքականը: Թիմի կազմում հանդես են գալիս Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալեքսանդրա Գորյաչկինան, Վալենտինա Գունինան, Նատալյա Պոգոնինան և Օլգա Գիրյան:
Առաջնությունում գործակցով 2-րդը Ուկրաինան է, իսկ 3-րդը՝ Չինաստանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա և Սիրանուշ Ղուկասյան: Թիմի գլխավոր մարզիչն է Արթուր Չիբուխչյանը: