Այսօր Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը Wimbledon-ի երկրորդ շրջանում 3:1 (6:3, 3:6, 6:4, 6:4) հաշվով առավելության հասավ ավստրիացի Հայդեր Մաուերի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ:
Երրորդ շրջանում Նալբանդյանի մրցակիցն ամենայն հավանականությամբ կլինի աշխարհի 3-րդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով այսօր ուշ երեկոյան կհանդիպի ֆրանսիացի Ադրիան Մաննարինոյին:
Այսօր հաղթանակ տոնեց նաև ATP դասակարգման երկրորդ համար Նովակ Ջոկովիչը: Սերբ թենիսիստն առանց որևէ դժվարության 3:0 (6:3, 6:4, 6:2) հաշվով պայքարից դուրս թողեց ՀԱՀ ներկայացուցիչ Կեվին Անդերսոնին: