«Նապոլի»-ի կիսապաշտպան Գյոքհան Ինլերը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հետաքրքրության շրջանակներում: Այդ մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Դորտմունդցիների մարզչական շտաբի կարծիքով` 29-ամյա շվեյցարացին համապատասխանում է թիմի խաղային նկարագրին: Առաջիկա օրերին գերմանական ակումբի ղեկավարությունը բանակցություններ կսկի ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ:
Նեապոլիտանցիները կհրաժարվեն Ինլերի ծառայություններից, քանի որ մտադիր են ձեռք բերել «Կալյարի»-ի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի իրավունքները: Ինլերի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 15 խաղ է անցկացրել:






































