Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Լիվերպուլի» հարձակավող Մոհամեդ Սալահը հավակնում են դառնալ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:
ՈւԵՖԱ-ն այսօր հրապարակել է 3 հավակնորդների անունները: Հաղթողը հայտնի կդառնա օգոստոսի 30-ին:
Այդ օրը տեղի կունենա նաև Չեմպիոնների լիգայի 2018-2019թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:





































