Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբում Բրազիլիան Սանկտ Պետերբուրգում մրցեց Կոստա Ռիկայի հետ:
Միայն ավելացված րոպեին Բրազիլիային հաղթանակ բերեց Կոուտինիոյի գոլը: Լրացուցիչ ժամանակում աշխարհի 5-ակի չեմպիոնները խփեցին նաև երկրորդ գոլը: Աչքի ընկավ Նեյմարը:
Բրազիլիա-Կոստա Ռիկա 2:0:
Բրազիլիայի ազգային թիմը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 27-ին կմրցի Սերբիայի հետ: Նույն օրը Կոստա Ռիկան կխաղա Շվեյցարիայի հետ: