Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով

«Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, թե ինչ է բյուջեն, ինչպես են այն արդյունավետ կառավարում, խնայում և ապահովագրում ռիսկերը», – կարծիք է հայտնել միջազգային ծրագրերի փորձագետ, խորհրդատու, վերապատրաստման փորձագետ Րաֆֆի Օհաննեսիանը։

Ի՞նչ պետք է իմանալ ֆինանսների և դրանց արդյունավետ կառավարման մասին, ինչպե՞ս ճիշտ ներդրումներ կատարել ու ինչպե՞ս «շահող» դուրս գալ ճգնաժամային իրավիճակներում․ այս և մի շարք այլ հարցեր են քննարկվել «Ֆասթ Շիֆթ»-ի կողմից Fastexverse վիրտուալ տարածքում կազմակերպված «Ֆինանսական գրագիտություն» թեմայով առաջին վիրտուալ հանդիպմանը։

Ըստ Րաֆֆի Օհաննեսիանի՝ ֆինանսական գրագիտությունն սկսվում է կարիքներն ու ցանկությունները տարբերակելուց․ «Կարևոր է հասկանալ, թե մենք որքան եկամուտ ունենք, որքան ենք ծախսում և խնայում։ Եվ դա պետք է սովորեցնել երեխաներին փոքրուց»։ Փորձագետն օրինակ է բերում բյուջեն կառավարելու 50/30/20 մոդելը, ըստ որի՝ եկամուտի 50 տոկոսը կարելի է տրամադրել  առօրեական ծախսերին, 30 տոկոսը՝  ցանկությունների ծախսերին, իսկ 20 տոկոսը՝ խնայել։

Մասնագիտությամբ դիզայներ Արտավազդ Կլեկչյանը, ով հանդիպմանը հանդես է եկել որպես ազատ փորձագետ, նշել է, որ ժամանակ առ ժամանակ դժվար է հասկանալ առաջնային և երկրորդական ծախսերը։ ԵՊԲՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանն արձագանքել է․ «Մեր ներքին երեխան ուզում է, որ մենք իր համար լավ բան անենք, իհարկե դա կարևոր է անել, բայց նա նաև կարիք ունի, որ մենք հասուն կողմ ունենանք,  որի վրա ինքը կարողանա հենվել։ Իսկ այդ հասուն կողմ ունենալը ենթադրում է խելամիտ լինել և խնայողություն ունենալ, ինչն էլ ապահովագրության զգացողություն է տալիս»։

Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունն սկսում է ընտանիքից. պետք է և պարտադիր է երեխաների հետ խոսել ֆինանսներից․ «Բացի դպրոցից, ընտանիքը ևս անելիք ունի, օրինակ՝ երեխային տանը փոքրիկ աշխատանք անելու դիմաց սիմվոլիկ գումար կարելի է տալ, կամ եթե որևէ բան է ցանկանում՝ բյուջե տրամադրել, որ դու ունես այսքան գումար, որոշի՛ր, թե ինչ ես ուզում։  Երեխաների համար կարևոր է նաև հասկանալ, որ դա ընտրություն է, և այստեղ դու որոշ բան պետք է զոհաբերես», – ասել է Նունե Վարդանյանը։

Մեդիափորձագետ Մանե Բարեղամյանը, անդրադառնալով սոցհարթակներին, հայտնել է, որ ներկայում ուղերձներ են հնչում, թե  պետք չէ մտածել խնայելու մասին, այլ՝ կենտրոնանալ բյուջեն մեծացնելու վրա։ Հոգեբան Նունե Վարդանյանը համարում է, որ այդ ուղերձները տագնապ են հարուցում մարդկանց մտքում․ «Հասուն կյանքում դա չի աշխատում, բնականաբար մենք պետք է հավատանք, որ արժանի ենք շատ գումար աշխատել, բայց պետք է որոշակի բաներ անենք դրա համար»։

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ ֆինանսները բաշխելիս պետք է առաջնորդվել ոսկե միջինով, զերծ մնալ իմպուլսիվ  ծախսերից և առաջնորդվել բյուջեն կառավարելու որևէ մեխանիզմից։ Բանախոսները զրուցել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների առավելությունների և դրանց՝ ֆինանսական վարքի և գրագիտության վրա ազդեցության մասին։

Հանդիպման տեսաձայնագրությունն ամբողջությամբ հնարավոր է դիտել «Ֆինանսական գրագիտության» մասին առաջին՝  վիրտուալ հանդիպումը հղումով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում