Երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջին օրը ռինգ դուրս եկած 4 հայ բռնցքամարտիկներից 3-ը հաղթանակ տոնեցին:
Մինչև 52 կգ քաշային կարգում Նարեկ Աբգարյանը 13:11 հաշվով հաղթեց Վալենտին Կիոկային:
Մինչև 64 կգ քաշային կարգում Հրաչիկ Ջավախյանը 11:7 հաշվով պարտության մատնեց լիտվացի Ռիչարդաս Կունցաիտիսին:
Մինչև 75 կգ քաշային կարգում Արթուր Խաչատրյանը 24:5 հաշվով չափազանց համոզիչ հաղթանակ տարավ ալբանացի Բերմետա Ալբանինի նկատմամբ:
Միայն Հովհաննես Դանիելյանը պարտություն կրեց: Մինչև 49 կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկը 13:14 հաշվով զիջեց Իսպանիան ներկայացնող Խոսե Կալվին Նիեվեին:
Մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա այսօր: Նրա մրցակիցը չեխ Պատրիկ Վելկին է: