Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես են հայ «աֆերիստները» 4 տարի ապականել համաշխարհային թենիսը

Երեկ Բելգիայի ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Եվրոպայում, այլև Հայաստանում: Բելգիացի իրավապահները ձերբակալել են 13 անձի, որոնք շուրջ չորս տարի զբաղվել են մարզական լայնամասշտաբ խարդախությամբ: Ձերբակալվածների մի մասը Բելգիայի, իսկ մյուսը մասը Հայաստանի քաղաքացիներ են: Վերջիններս 2014 թվականից թենիսի Futures և Challenger մրցաշարերում նախաձեռնել են կազմակերպված մրցավեճեր: Այս հանդիպումների վրա աշխարհի տարբեր երկրներում խոշոր չափի խաղադրույքներ են արվել: Հանցախումբը, կաշառելով թենիսիստներին, նախապես կանխորոշել է հանդիպումների ելքը և այդ ինֆորմացիան տրամադրել խաղադրույք կատարողներին:

Որպեսզի պատկերն ավելի ընկալելի լինի, փորձենք հասկանալ խարդախության միջոցով խոշոր գումարներ վաստակելու այս մեխանիզմը: Թենիսը ամենահարմար մարզաձևերից է պայմանավորված հանդիպումների համար: Եթե, օրինակ, ֆուտբոլում պայքարում են 22-ից ավելի խաղացողներ, ապա թենիսում դրանք ընդամենը 2-ն են: Ավելին, թենիսում խաղադրույքներ են ընդունվում յուրաքանչյուր խաղային գեյմի վրա: Այսինքն՝ նույնիսկ մեկ գեյմ պայմանավորվելու դեպքում րոպեների ընթացքում հնարավոր է խոշոր գումար վաստակել:

Futures մրցաշարը անցկացվում է ITF-ի՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո: Այս մրցաշարին մասնակցում են ցածր կարգ ունեցող, այնուամենայնիվ՝ պրոֆեսիոնալ թենիսիստներ: Այս մրցաշարերի մրցանակային ֆոնդը բավական փոքր է: Պայմանավորվելով հանցավոր խմբի ներկայացուցիչների հետ՝ թենիսիստները, որոնք չեն հավակնում հաղթողի կոչմանը, «ծախելով» խաղը՝ շատ ավելի մեծ գումար են վաստակում, քան մրցանակակիրները: Challenger տեսակի մրցումները կարգով ավելի բարձր են և անցկացվում են ATP-ի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի հովանու ներքո: Ի դեպ, տարեկան անցկացվում է Challenger տեսակի մոտ 150 մրցաշար:

Ի տարբերություն Futures-ի՝ Challenger-ի մրցաշարերում ավելի դժվար է պայմանավորվածություն ձեռք բերել թենիսիստների հետ, քանզի վերջիններս կարգով ավելի բարձր են և ավելի մեծ գումարներ են պահանջում մախինացիայի գնալու համար: Բայցևայնպես Challenger-ի մրցումների հանդիպումների վրա բուքմեյքերական ընկերությունները ավելի մեծ չափի խաղադրույքներ են ընդունում: Եվ այսպես, կաշառելով թենիսիստներին, պայմանավորված հանդիպումների կազմակերպիչները այդ խաղի ինֆորմացիան վաճառում են խաղադրույք կատարողներին:

Մեր երկրում խաղադրույք կատարող անձանց հավանաբար ծանոթ է այս դաշտում հայտնի ինֆորմացիա տերմինը: Այսօր էլ Հայաստանում խաղադրույք կատարող մարդկանցից շատերը այլ երկրներից ստանում են ինֆորմացիա և գումար վաստակում: Ի դեպ, կան նաև մարդիկ, որոնք կատարում են միջնորդի դեր՝ պայմանավորված խաղի կազմակերպիչներին, այսպես ասած, դուրս բերելով թենիսիստների վրա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այսօր 50-150 ԱՄՆ դոլարով կարելի է գնել Թուրքիայում տեղի ունեցող Futures մրցաշարի հանդիպում և պայմանավորված խաղի ինֆորմացիան վաճառել խաղադրույք կատարողներին: Սովորաբար խաղի կազմակերպիչները ստանում են կատարված խաղադրույքի շահումի 50 տոկոսը:

Փաստորեն, այս մեխանիզմը կազմված է մի եռանկյունից՝ թենիսիստ, պայմանավորված խաղի կազմակերպիչ և խաղադրույք կատարող: Այս մեխանիզմի արդյունքում շահում են բոլոր երեք կողմերը: Խարդախության եռանկյունու միակ տուժողը բուքմեյքերական ընկերություններն են, որոնք շարունակ պայքարում են, բայց չեն կարողնում վերջ դնել խարդախ այս տեխնոլոգիային:

Ըստ եվրոպական աղբյուրների՝ Բելգիայի հանցախումբը 4 տարիների ընթացքում կաշառել է հարյուրավոր թենիսիստների: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հայ-բելգիական հանցախումբը խարդախության ճանապարհով հասցրել է վաստակել հարյուրավոր միլիոններ: Ի դեպ, նշվում է, որ այս հանցախումբը անդամներ ունի նաև Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բուլղարիայում և Սլովակիայում:

Որոշ լրատվամիջոցներ շտապում են փաստել, որ հայ «աֆերիստների» կողմից հիմնադրված պայմանավորված խաղերի այս հանցախումբը խոշորագույններից է Եվրոպայում և 4 տարի ապականել է համաշխարհային թենիսը: Մասնավորապես, տարիներ շարունակ թենիսի հազարավոր հանդիպումներ եղել են պայմանավորված, իսկ այդ հանդիպումների մասնակիցները թույլ են տվել ոչ սպորտային՝ քրեորեն պատժելի արարք: Սպավում է, որ մոտ ժամանակներս այս գործով կլինեն նոր բացահայտումներ ու ձերբակալություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում