Բրազիլիայի հավաքականի կազմում Աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակված Ռոնալդոն կարծում է, որ արգենտինացի Լիոնել Մեսսին լավ հնարավորություններ ունի` 5-րդ անգամ անընդմեջ «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճելու համար:
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակեց 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստի 3 թեկնածուների անունները, որոնք են Մեսսին (Արգենտինա, «Բարսելոնա»), Քրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, «Ռեալ Մադրիդ»), և Ֆրանկ Ռիբերին (Ֆրանսիա, «Բավարիա»):
« «Ոսկե գնդա՞կ». այս տարվա համար իմ ֆավորիտը Լիոնել Մեսսին է, քանի որ նա շարունակում է մնալ մեծագույն ֆուտբոլիստ»,- ասել է Ռոնալդոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:










































