«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին համեմատել է Սերխիո Ագուերոյին և Լուիս Սուրաեսին և նշել, որ Սերխիոն ավելի բազմակողմանի ֆուտբոլիստ է:
Ագուերոն և Սուարեսը պայքարում են Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուի կոչման համար:
«Ես երբեք չեմ ասել, թե Ագուերոն Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն է: Ասել եմ, որ նա լավագույն խաղացողն է: Շարունակում եմ մնալ այդ կարծիքին: Հնարավոր է, եթե ոչ լավագույն խաղացողը, ապա լավագույն հարձակվողներից մեկը: Նա լիարժեք ֆուտբոլիստ է և դեռ շարունակում է զարգանալ:
Սերխիոն տարբերվում է Սուարեսից: Լուիսը կարևոր դերակատարություն ունի որպես հարձակվող, սակայն կարծում եմ, որ Ագուերոն ավելի բազմակողմանի է: Ընդ որում, նա անընդհատ բարելավում է իր խաղային որակները: Ագուերոն դեռ 25 տարեկան է»,- ասել է մասնագետը:








































