Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը` WBO-ն, որի վարկածով ծանր քաշային կարգի չեմպիոնի գոտին պատկանում է Վլադիմիր Կլիչկոյին, որոշել է նշանակել ավստրալացի բռնցքամարտիկ Ալեքս Լեապային տիտղոսի պարտադիր հավակնորդ:
WBO-ի նախագահ Պակո Վալկարսելը հայտարարել է, որ Կլիչկո-կրտսերի և Լեապայի ներկայացուցիչները պետք է համաձայնեցնեն առաջիկա մենամարտի մանրամասները 30 օրերի ընթացքում:





































