ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կանոնների փոփոխություն է առաջարկում մեծ ֆուտբոլում:
Ֆրանսիացին ցանկանում է ֆուտբոլ ներմուծել ռեգբիի կանոնը, որտեղ դեղին քարտից հետո ֆուտբոլիստը 10 կամ 15 րոպեով հեռացվում է խաղադաշտից:
«Լավ կլիներ կիրառել ռեգբիի կանոնը, որտեղ դեղին քարտը հավասարազոր է խաղադաշտից հեռացման՝ 10 կամ 15 րոպեով: Սա ուղղակի մտահղացում է: Սա առաջարկ է, որի շուրջ պետք է մտածել»,- հայտարարել է Պլատինին:








































