Իտալական «Ռոմա»-ի նախագահ Ջեյմս Պալոտան հայտարարել է, որ մտադիր է նոր՝ երկարաժամկետ պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային:
«Ինձ դուր է գալիս , թե ինչպես է խաղում «Ռոմա»-ն: Գրսիայի հետ պայմանագիր ստորագրելու գաղափարն իմն էր:
Մտադիր ենք թիմի զարգացման նոր ծրագիր մշակել Գարսիայի հետ՝ առաջիկա 10 տարիների համար: Ցանկանում ենք, որ Գարսիան դառնա «Ռոմա»-ի Ֆերգյուսոնը»,- հայտարարել է Պալոտան:








































